Իրինա Այվազյանի զվարճալի լուսանկարը

22:32   5 դեկտեմբերի, 2019

«Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում հանդես եկող դերասանուհի Իրինա Այվազյանը սոցցանցում բավականին բավականին հետաքրքիր էջ ունի։ Երիտասարդ աղջիկն իր երկրպագուների հետ կիսվում է ոչ միայն առօրյայով, սերիալի նկարահանումներով, այլեւ իր նախասիրություններով եւ հետաքրքիր կերպարներով։

Իրինան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է զվարճալի կերպարում։ Երիտասարդ դերասանուհին կադրում վառ շպարով է։ Կրում է դեղին երանգի շապիկ, ջինսե տաբատ։ Վարսերն արձակված են։ Իրինայի կերպարն ամբողջացնում է կարմիր գույնի թրենդային՝ գոտի-պայուսակը։ Հրապարակմանը կից Իրինան գրել է․ «Ներողություն խնդրելու համար շատ ուշ է, շաշանալն իմ ոճի մեջ է»։

Ավելի վաղ հրապարակված կադրում երիտասարդ դերասանուհին աշնանային առօրյա կերպարում էր։ Նա նուրբ շպարով էր։ Կրում էր վանդակավոր պրինտով վերնաշապիկ, ջինսե բաճկոն։ Վարսերը հավաքված էին։ Իրինայի կերպարն ամբողջացնում էր թրենդային փոքրիկ պայուսակը։ «Նրբություն», «Սիրուն ես», «Շատ լավն ես», - հրապարակմանը կից գրել են դերասանուհու հետեւորդները։



© NEWS.am STYLE