«Վտանգավոր է». Սվետլանա Լոբոդան՝ էքստրեմալ դեկոլտեով

10:14   6 դեկտեմբերի, 2019

Սվետլանա Լոբոդան այս տարի հրաժեշտ է տվել շրջագայություններով հագեցած կյանքին եւ այդ առիթով ցուցադրել կուրծքը: Լոբոդան ելույթ է ունեցել Վորոնեժի «Յուբիլեյնիյ» համալիրում, իսկ համերգից հետո գրիմի սենյակում ազդեցիկ լուսանկար արել: Սվետլանան ցույց է տվել բեմական կերպարներից մեկը` սեւ ու ոսկեգույն, գայթակղիչ հագուստ:

Էստրեմալ լանջաբացվածքով «վտանգավոր» զգեստը մերկացրել է արտիստի փարթամ կուրծքը. Լոբոդան արձակել է մազերը եւ վառ դիմահարդարում ընտրել: Նա աչքերն ընդգծել է ոսկեգույն-շագանակագուն: ստվերաներկով, շուրթերը` կարմիր շրթներկով:

Կերպարն ամբո ղջացնում են ոսկե զարդերը: Սվետլանան քարերով զարդարված խոշոր ականջօղեր է կրել, իրանը զարդարել բազմաթիվ վզնոցներով: Նա մի քանի կադր է արել` ցուցադրելով նրբագեղ կազմվածքը, որով հպարտանում է: Երգչուհին խոսոտովանել է, որ հաջորդ անգամ բեմ կբարձրանա մյուս տարի: «Երեկ տեղի ունեցավ SUPERSTARSHOW վերջին համերգը 2019թ.-ին: Վորոնեժում էր: Մի փոքր տխուր է: Մեզ ձեզ այնքան հաճելի էր: Կհանդիպենք 2020թ.-ին»,- ասել է նա:

«Մեր հիասքանչ», «շատ գեղեցիկ աչքեր ունեք», «լավիկը», «ես հիացած եմ»,- նշել են երկրպագուները:

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE