«Դե մեկնաբանեք»․ Հասմիկ Խոջյանի աշնանային կերպարը

23:39   5 դեկտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրում դերասանուհին կրում է վարդագույն սվիտեր, նույն երանգի շարֆ, ջինսե տաբատ, սեւ կիսաերկարաճիտներ։ Քնքուշ կերպարը դերասանուհին համադրել է սեւ գոտու հետ։ Հրապարակմանը կից Հասմիկ Խոջյանը դիմելով հետեւորդներին՝ գրել է․ «Դե մեկնաբանեք»։

Օրերս հրապարակված լուսանկարում դերասանուհին մուգ գույնի տաբատ էր կրում, բաց գույնի բաճկոն, տաք շարֆ։ Նա սեւ երկարաճիտ կոշիկներ էր ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր պայուսակը։ «Ես վայլելում եմ այս եղանակը, իսկ դո՞ւք»,- լուսանկարը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE