Թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը նորաձեւության փորձագե՞տ է դարձել. աստղը խորհուրդներ պարունակող տեսանյութերի շարք է թողարկում

13:14   6 դեկտեմբերի, 2019

Թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը միավորվել է Verizon Media եւ Yahoo Shopping ընկերությունների հետ՝ իր Serena հագուստի ապրանքանիշն առաջխաղացնելու նպատակով տեսահոլովակների շարք թողարկելու համար։ Յուրաքանչյուր էպիզոդում նա կպատմի՝ ինչպես հագուստ ընտրել, համադրել իրերը եւ ինքնավստահ մնալ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Serena Williams (@serenawilliams)

Առաջին տեսահոլովակում նա ցուց է տվել Serena-ի հավաքածուի իր սիրելի իրերը, ինչպես նաեւ կիսվել մտերիմների համար նվերների գաղափարներով։ Բոլոր իրերը, որոնց մասին խոսվում է կադրում, կարելի է գտնել Yahoo-ում։ Հոլովակները լրացնում են ավելի վաղ հրապարակված Everybody, Every Body շարքը, որը Սերենան թողարկել է դեռ հուլիսին։

Աղբյուրը՝ Blueprint



© NEWS.am STYLE