Սիլվա Հակոբյանի լուսանկարն ամուսնու ու դստեր հետ օդանավակայանից

11:45   6 դեկտեմբերի, 2019

Երգչուհի Սիլվա Հակոբյանն ամիսներ առաջ լույս աշխարհ է բերել դստերը՝ Միլային։ Սիրված երգչուհին պարբերաբար կիսվում է նրա մասնակցությամբ կադրերով։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) երգչուհին ընտանեկան լուսանկար է հրապարակել։ Կադրն արվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Երգչուհին պատկերված է ամուսնու ու դստեր հետ։

Ավելի վաղ հրապարակված կադրում երգչուհին պատկերված էր դստեր՝ փոքրիկ Միլայի հետ։ Մայր ու դուստր ներկա էին գտնվել միջոցառման։ Սիլվան լուսանկարում կրում էր սեւ վերնաշապիկ, կիսաշրջազգեստ, վանդակավոր, ոճային պիջակ։ Իսկ փոքրիկ Միլան բաց երանգի բոդիով էր։ Մեղմ հրապարակմանը կից երգչուհին կատարել էր հետեւյալ գրառումը․ «Միլայիս հետ եկել ենք մեր սիրելի Արմինկայի ատամհատիկին»։



© NEWS.am STYLE