«Սիրում եմ «Ձմռան» հմայքը». Լիա Զախարյանի լուսանկարը Սեւանից

12:52   6 դեկտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են Սեւանում։ Դերասանուհին գեղեցիկ վերնազգեստ է կրում, արձակել է մազերը։ Նա արտահայտիչ շպար է ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել է գլխարկը։ «Սիրում եմ «Ձմռան» հմայքը՝ Սառնությունը, Գույները, Բնության կերպարանափոխությունն ու Ջերմությանը ձգող ցանկությունը»,- հրապարակումը մակագրել է հմայիչ դերասանուհին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от lia (@zakharyan.lia)

Ավելի վաղ հրապարակված հոլովակն արվել էր Մոսկվայում։ Դերասանուհին երկար վերարկու էր կրում։ Նա պարզ սանրվածք էր ընտրել, արտահայտիչ շպար եւ խոշոր ականջօղեր։ Լիայի ձեռքին սուրճի բաժակ էր։ «Մի բաժակ սուրճ… Երաժշտություն էր հնչում, ու հալվում հոգիս։ Առանց ինչպիսի երաժշտության չես պատկերացնում կյանքդ»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE