Ջուսը՝ համարձակ կերպարում

14:15   6 դեկտեմբերի, 2019

Երգչուհի Ջուսը նոր լուսանկար է հրապարակել, որում գրավիչ կերպարում է։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երգչուհին համարձակ հագուստ է կրում։ Սեւ հանդերձանքն ընդգծում է նրա կազմվածքը։ Ջուսը հավաքել է մազերը, վառ շպարով է, իսկ կերպարն ամբողջացրել են երկարաճիտ կոշիկները։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին կարմիր հագուստ էր կրում, որն առանձնանում էր խորը լանջաբացվածքով։ Նա պարզ սանրվածք էր ընտրել եւ նախապատվություն տվել արտահայտիչ շպարին. շուրթերն ընդգծված էին կարմիր շրթներկով։ Կերպարն ամբողջացրել էին վառ աքսեսուարները՝ ականջօղեր։ «Տրամադրություն»,- լուսանկարն անգլերենով մակագրել էր Ջուսը։



© NEWS.am STYLE