Արփի Գաբրիելյանի մեղմ կերպարը

15:11   6 դեկտեմբերի, 2019

Դերասանուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել` ներկայացնելով իր մեղմ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Արփին սեւ հագուստ է կրում։ Նա պարզ սանրվածք  է ընտել, արձակել մազերը։ Արփին նախապատվություն է տվել նուրբ շպարին՝ ընդգծելով շուրթերը։ «Որոշ մարդիկ կարծում են, որ ճշմարտությունը կարելի է թաքցնել փոքրիկ ծածկով։ Բայց ժամանակի ընթացքում ճշմարտությունը բացահայտվում է»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ Արփին լուսանկար էր հրապարակել սիրելիի՝ երգիչ Միհրան Ծառուկյանի հետ։ Կադրերում աստղային զույգը մեղմ գրկախառնված էր։ Լուսանկարներն արվել էինն դերասանուհու ծննդյան խնջույքի ընթացքում։ Արփին սեւ հագուստ էր ընտրել, գեղեցիկ շպար։ Մեկնաբանությունների հատվածում նա միայն սրտիկի տեքսով սմայլիկ էր օգտագործել։



© NEWS.am STYLE