Ռոզա Ֆիլբերգի հմայիչ լուսանկարը գիշերային Երեւանից

16:48   6 դեկտեմբերի, 2019

Երգչուհի Ռոզա Ֆիլբերգը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է գիշերային Երեւանի ֆոնին։ Նա բաց գույնի տաբատ է կրում, որը համադրել է սեւ բլուզի հետ։ Ռոզան արձակել է մազերը, մեղմ շպար ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ գոտին ու ժամացույցը։ «Սիրում եմ քեզ, Երեւան»,- լուսանկարը մակագրել է երգչուհին։

Ավելի վաղ տեղադրված կադրերում երգչուհին սեւ շապիկ էր կրում։ Նա նուրբ վզնոց էր ընտրել, արձակել մազերը, իսկ կերպարն ամբողջացրել էր արտահայտիչ շպարը։ Մեկնաբանությունների հատվածում նա ակնարկել էր նոր երգի մասին։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ անել նրան։



© NEWS.am STYLE