«Հիշում եք, չէ ... ամենամրսկան մարդը». Լիլիթ Հովհաննիսյանը՝ կարճ հագուստով

17:45   6 դեկտեմբերի, 2019

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գրավիչ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին կարմիր, շղթաներով զարդարված հագուստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Նա հագուստի գույնի բարձրակրունկներ է ընտրել, արձակել է մազերը։ Կերպարն ամբողջացնում է մուշտակը։ Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանություններում գրել է. «Հիշում եք, չէ՞ ... Ամենամրսկան մարդը»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Լիլիթը վառ կերպարում էր։ Նա լայն զգեստ էր կրում, հավաքել էր մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ «Աշխարհի ամենամրսկան մարդը»,- հրապարակումն այսպես էր մեկնաբանել երգչուհին։ Նրա էջը լի էր դրական մեկնաբանություններով։



© NEWS.am STYLE