Շպռոտը՝ շքեղ զգեստով

18:11   6 դեկտեմբերի, 2019

Երգչուհի Շպռոտը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։

Instagram-յան էջում երգչուհին կադր է հրապարակել իր «Հնազանդ եմ» նոր տեսահոլովակից։ Լուսանկարում Շպռոտը վառ զգեստ է կրում, արեւային ակնոց։ Նա արձակել է մազերը, իսկ կերպարն ամբողջացրել են աքսեսուարները: Երգչուհին նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին։

Ավելի վաղ երգչուհին ներկայացել էր գրավիչ կերպարում։ Շպռոտն արծաթագույն, խորը դեկոլտեով, մարմինն ընդգրկող երեկոյան զգեստ էր կրում։ Նա վառ դիմահարդարմամբ էր, գեղեցիկ սանրվածքով։ Կադրին կից երգչուհին գրել էր․ «Անհամբեր սպասում եմ նոր տեսահոլովակիս թողարկմանը։ Ես սովորաբար դադաղ երգեր չեմ կատարում, սակայն սա լինելու ձեր սիրելի տանգոն»։

 



© NEWS.am STYLE