Քանյե Ուեսթը նոր (թվով երկրորդ) օպերան կբեմադրի՝ «Մարիա»

14:59   6 դեկտեմբերի, 2019

Ռեփեր Քանյե Ուեսթը Twitter-ի իր էջում հայտարարել է արդեն երկրորդ օպերայի մասին, այս անգամ «Մարիա» անվամբ։ Հրապարակման մեջ նա վկայակոչում է Ավետարանն ըստ Ղուկասի՝ 1-ին գլուխ (30 եւ 31), որոնք նվիրված են Հիսուս Քրիստոսով հղիանալուն։  Esquire-ի հաղորդմամբ՝ կրկին ռեժիսորը կլինի Վանեսա Բիկրոֆտը։

Image

Օպերայի պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 8-ին՝ Մայամիում Art Basel արվեստի փառատոնի վերջին օրը։ Շոուն կցուցադրվի Miami Marine Stadium-ում՝ սա ջրային ստադիոն է, ուր սովորաբար նավակային մրցարշավ են կազմակերպում։



© NEWS.am STYLE