Ալյոնա Սվիրիդովան պարզաբանել է՝ ինչու չի ամուսնանում հայ երիտասարդ ընկերոջ հետ

16:13   6 դեկտեմբերի, 2019

Երգչուհի Ալյոնա Սվիրիդովան պատմել է՝ ինչու չի պատրաստվում օրինականացնել հարաբերությունները Դավիդ Վարդանյանի հետ, որն աստղից երիտասարդ է 14 տարով։ Երգչուհին այդ որոշման պատճառ է համարում ընդհանուր երեխաների բացակայությունը։

Певица со своим избранником Давидом. Фото: личный архив

«Մենք համատեղ երեխաներ չունենք եւ արդեն չենք ունենա։ Կարծում եմ՝ դա միակ նպատճառն է, որի համար հարկավոր է ամուսնանալ»,- 57-ամյա աստղի խոսքերը մեջբերել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

Նա նաեւ խոստովանել է, որ իրեն դուր են գալիս երիտասարդ տղաները, իսկ հասակակիցների ընկերակցությամբ իրեն լավ չի զգում։ «Ինձ համար դեռ հետաքրքիր է իրացվելը, ինչ-որ նոր բան իմանալը, եւ ոչ թե հանգստանալ դափնիների վրա եւ անվերջ խոսել այն մասին, թե ինչպիսին է երիտասարդություն այժմ»,- նշում է Սվիրիդովան։

Григорию 15 лет (слева), Василию - 36. Встречаются братья летом в Керчи. Фото: личный архив

Ի դեպ, Ալյոնա Սվիրիդովան երկու որդի ունի։ Ավագը՝ Վասիլին, ապրում է Կանադայում հոր՝ երգչուհու առաջին ամուսին Սերգեյ Սվիրիդովի հետ։ Նա արդեն 39 տարեկան է, աշխատում է որպես ծրագրավորող։



© NEWS.am STYLE