65-ամյա Լյուբով Ուսպենսկայան լուսանկարներ է հրապարակել, որոնցում կրում է Zuhair Murad-ի «մերկ» զգեստները

17:18   6 դեկտեմբերի, 2019

65-ամյա Լյուբով Ուսպենսկայան բացարձակապես չգիտի՝ ինչ են բարդույթները։ Երգչուհին սոցիալական ցանցի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում կրած զգեստները մեկը մյուսից անկեղծ  են։

Любовь Успенская 

Շիկահեր երգչուհին փորձել է ազդեցիկ զգեստներ ու դրանք ցույց տվել երկրպագուներին։ Շատերը հայտարարել են, որ դրանց գլխավոր զարդը հենց Ուսպենսկայան է։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարների շարքում Ուսպենսկայան պատկերված է երկար, բայց կիսաթափանցիկ զգեստներով։ Հրապարակման մեկնաբանություններում Ուսպենսկայան նշել է, որ հրաժեշտ է տալիս երկար հագուստին եւ անցում է կատարում բացառապես կարճի։

«Zuhair Murad-ի յուրաքանչյուր զգեստ իմ կյանքի, իմ վառ ելույթների փոքրիկ պատմություն է, փոքր դարաշրջան։ Հրաժեշտ են տալիս երկար զգեստների կերպարին։ Այսօր դրանք լրացրել են իմ թանգարանը։ Այդ զգեստներից յուրաքանչյուրն առանձին թանգարանային նմուշ է, առանց չափազանցության։ Դրանց մի մասն ինձ նվիրել են Մարյանա Բելչանսկայան եւ Ֆիլիպ Կիրկորովը: Եվ այսօր ես չեմ դավաճանում սիրելի Zuhair Murad-ին, այլ անցում եմ կատարել կարճ զգեստների»։



© NEWS.am STYLE