Պայուսակ-բուրգեր եւ գուլպա-ֆրի. McDonald’s-ն առաջին անգամ բրենդային արտադրանք է թողարկել

20:12   6 դեկտեմբերի, 2019

McDonald’s-ը թողարկել է Golden Arches Unlimited ինտերնետային խանութը բրենդային ապրանքի վաճառքի համար։ Առայժմ պատվերը հասանելի է միայն ԱՄՆ բնակիչներին, գրում է Esquire-ը։

Հավաքածուում ներառված են հուդի, շապիկներ, պայուսակներ ու գուլպաներ. բոլորը McDonald's-ի ֆիրմային կարմիր-դեղին գունային գամայով եւ ֆրիի փաթեթի կամ քունջութով բուլկիի նկարով, ինչպես նաեւ սուրբծննդյան սվիտեր McDonald's-ի լոգոտիպի պատկերով։ Բացի այդ՝ հավաքածուում ներառված են նոթատերեր, անձրեւանոց ու նույնիսկ տոնածառի խաղալիք։

Հավաքածուում ներառված իրերն արդեն իսկ կարելի է գնել McDonald’s-ի մերչենդայզի կայքում՝ Golden Arches Unlimited։ Գները սկսվում են 10 դոլարից, որով կարելի է մազակալ գնել եւ ամանորյա զարդարանք եւ հասնում մինչեւ 65 դոլարի հուդիի համար։ Հավաքածուն, որը թողարկվել է սահմանափակ քանակով, կվաճառվի ամբողջ տարվա ընթացքում, իսկ ամանորյա թեմատիկ իրերը՝ միայն նախատոնական սեզոնին։



© NEWS.am STYLE