«Ուրիշ մոլորակ…». Իննա Խոջամիրյանի լուսանկարն Էրմիտաժից

21:45   6 դեկտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Ռուսաստանում։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Իննան դասական կերպարում է։ Նա սեւ շրջազգեստ է կրում, որը համադրել է բաց գույնի բլուզի հետ։ Դերասանուհին սեւ, երկարաճիտ կոշիկներ է ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել է լայնեզր գլխարկը։ «Ուրիշ մոլորակ…»,- լուսանկարը, որն արվել է Էրմիտաժում, մակագրել է դերասանուհին։

Ավելի վաղ դերասանուհին, որն այժմ նկարահանվում է «Երկուսով» սերիալում եւ մարմնավորում գլխավոր հերոսուհու կերպարը, լուսանկար էր հրապարակել սերիալի նկարահանման ետնաբեմից։ Կադրում դերասանուհին երկար, կիպ զգեստ էր կրում, որն ընդգծում ր նրա գեղեցիկ կազմվածքը։ Այն առանձնանում էր նաեւ ոտքի հատվածում գեղցիկ կտրվածքով։ Իննան հավաքել էր մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ Դերասանուհու էջը ողողված էր հաճոյախոսություններով։ «Իմ տիկնիկ», «սիրուն»,- գրել ենք օգտատերերը։



© NEWS.am STYLE