Լուրերը հաստատվեցի՞ն․ հայտնի բլոգեր Դավա Մանուկյանը խոստովանել է Օլգա Բուզովայի հանդեպ զգացմունքները

22:13   6 դեկտեմբերի, 2019

Հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան նկարահանվել է Instagram-բլոգեր Դավիթ Մանուկյանի հերթական տեսահոլովակում: Այն զգացմունքների մասին է։ Նրանք կերտել են մի զույգի, որում Դավան աշխատանքով մշտապես զբաղված երիտասարդ է, որն ընկերուհուն պատշաճ ուշադրության չի արժանացնում։ Ընկերուհու դերում հանդես է եկել Բուզովան։ Հոլովակն արտիստուհին հրապարակել է Instagram-ի իր էջում։

«Տալու եւ փոխարենը ոչինչ չպահանջելու ունակությունը սիրո բարձրագույն աստիճանն է։  Աջակցեք միմյանց ամեն ինչում», - գրել է աստղը։

Картинки по запросу давид манукян ольга бузова

Ըստ սյուժեի, Բուզովան բարկանում է իր սիրեցյալի վրա եւ գնում է հարեւան սենյակ, քանի որ երիտասարդը մշտապես աշխատում է: Աղջիկը մտածում է, թե ինչպես գրավի կողակցի ուշադրությունը եւ հրավիրում նրան պարելու: Ծրագիրն աշխատում է եւ նրանց միջեւ կրկին արթնանում են զգացմունքները: Պատմությունը ավարտվում է նրանով, որ երիտասարդները միմյանց սեր են խոստովանում։

«Այնքան շատ մարդիկ կան, որոնք ապրում են իրենց համար... այնքան քիչ մարդիկ, որոնք ապրում են ուրիշների համար...», — ասվում է տեսահոլովակի վերջում:

Աղբյուրը՝ 5 канал



© NEWS.am STYLE