Վառ շպար, քնքուշ կերպար․ Արմինկայի նոր լուսանկարը

22:32   6 դեկտեմբերի, 2019

Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ ու ամենաոճային շիկահերներից մեկը՝ Արմինկան, ով տեւական ժամանակ է, ինչ ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հաճախ է միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում նոր լուսանկարներ՝ իր հագեցած առօրյայից, որդու՝ Ալեքսի հետ ժամանցից, հայտնում է կյանքի ու մարդկանց տեսակների մասին իր տեսակետը:

Արմինկան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է նուրբ ու քնքուշ կերպարում։ Սիրված երգչուհին կադրում վառ շպարով է․ արտահայտիչ աչքեր, թույլ ընդգծված շուրթեր։ Վարսերը թեթեւ ալիքավոր են եւ արձակված։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին դասական կերպարում էր, կրում էր ամբողջությամբ սեւ հագուստ։ Արմինկան նախապատվություն էր տվել լայն փողքերով տաբատին եւ սեւ վերարկուին։ 



© NEWS.am STYLE