Սեր, ռոմանտիկա, քաոս, վիսկի․ Ալեքսանդր Ցեկալոյի 28-ամյա կինը հիացնում է եւ «բլոնդ» գրառումներ կատարում

12:16   8 դեկտեմբերի, 2019

28-ամյա Դարինա Էրվինը «կրքոտ» լուսանկար է հրապարակել։ Աղջիկը նկարահանվել է գայթակղիչ հագուստով:

58-ամյա Ալեքսանդր Ցեկալոյի չորրորդ կինը կադրում թրջված է, կրում է սպիտակ շապիկ, թաց մազերով է։  Պրոդյուսերի կինը պատմել է, որ իր ներսում երկու անձ կա՝ մարդ ու նկարիչ, որոնք տարբեր զգացմունքներ ու ցանկություններ ունեն։

«Իմ միջի մարդը սեր, ռոմանտիկա է ուզում եւ ինչ-որ մեկին, ում համար կարելի է մեռնել, իրապես զոհաբերել իր կյանքը, եթե դա անհրաժեշտ լինի։  Նկարիչը ցանկանում է կրակ, կրքոտություն, քաոս, խավար, խռովություն, հմայիչ գեղեցկություն, սեքս, վիսկի», - այսպիսի՝ «շիկահերներին վայել» գրառում է կատարել Instagram-ում։

Դարինայի խոսքերով ՝ ինքն անընդհատ այդ անձերին միավորելու միջոց է փնտրում, ցանկանում է այնպես անել, որ մեկը մյուսին չգերակշռի։

Հետեւորդները չեն կարողացել իրենց զսպել եւ նկարչուհու հասցեին հաճոյախոսություններ են հղել։ Շատերը նշել են, որ նա առանձնահատուկ տեսք ունի եւ Ալեքսանդրի բախտը բերել է։ Չգիտես ինչու, ոչ ոք չի գրել, թե հենց Դարինայի բախտն ինչպես է բերել։ Քանի որ նրա ամուսինը համարվում է ռուսական շոու բիզզնեսի ամենատաղանդավոր եւ ամենահարուստ մարդկանցից մեկը, իրապես ինտելեկտուալ, որը դժվար կիսվեր քաոսի ու վիսկիի մասին գրառումներով։



© NEWS.am STYLE