Օլգա Օռլովան սեւ լողազգեստով պարծեցել է անթերի կազմվածքով

14:22   8 դեկտեմբերի, 2019

Երգչուհի եւ հեռուստահաղորդավարուհի Օլգա Օռլովան երկրպագուների հետ կիսվել է Սեյշելյան կղզիներում արված լողափնյա լուսանկարով: Լուսանկարները հայտնվել են արտիստուհու Instagram-ի էջում։ 

Հրապարակված կադրում երգչուհին սեւ լողազգեստով է, նստած է ավազոտ լողափին։

Աստղը երկու լուսանկար է տեղադրել իր էջում, որոնցում բնական տեսքով է եւ որոշակի միջամտությամբ։ «Դոմ 2»-ի հաղորդավարուհին երկրպագուներին խնդրել է կիսվել իրենց կարծիքներով եւ ընտրել, թե որ լուսանկարն է ավելի լավը: հետեւորդները միաձայն էին։

«Առանց ֆիլտրի, իհարկե», «Առանց», «Առանց. Առանց այդ էլ ամեն ինչ շատ գեղեցիկ է», - վճռել  են նրանք։

Օգտատրերը նաեւ նշել են, որ նորաձեւ սեւ լողազգեստը միայն ընդգծում է երգչուհու բարեկազմությունը:



© NEWS.am STYLE