Երկրպագուները Սվետլանա Լոբոդայի ոտքին ավելորդ մատ են նկատել

13:14   7 դեկտեմբերի, 2019

Երկրպագուները ակտիվորեն քննարկում են Սվետլանա Լոբոդայի Instagram-ում հրապարակված հերթական լուսանկարը: Արտիստուհին կիսվել է իր սինգլի շապիկով, որտեղ ցուցադրել է երկար ու սլացիկ ոտքը։  Ուշադիր երկրպագուների աչքից չի վրիպել աստղի ոտքի մատների թիվը։ Եթե ուշադրություն դարձնեք, ապա կտեսնենք՝ ոչ թե հինգը, այլ վեցը:

«По кромке лезвия я палевная бестия. Туда, где весело, пропала без вести…», - հրապարակմանը կից իր նոր հիթի տողերից մեկով գրառում է կատարել հայտնի երգչուհին։

Մեկնաբանությունների հատվածում երկրպագուները բաժանվել են երկու ճամբարի: Ոմանք ենթադրել են, որ սխալ դիրքի պատճառով է այդպես դիտվում, իսկ ոմանք էլ վստահ են, որ ամեն ինչի «մեղավորը» լուսանկարը մշակողն է։

«Վեց մատ չէ, ոտքի հատվածի արտացոլանքն է։ Ի՞նչ եք ասում։  Երեւում է ախր», «Մատները հինգն են, ուշադիր նայեք, վերջինը մատ չէ, ինքներդ ձեր ոտքը նման դիրքով դրեք եւ նայեք», «Սվետոչկա երգը կրակ է, իսկ դուք իսկապես վեց մատ ունե՞ք, թե ֆոտոշոփ է», «Այնտեղ վեց մատ չկա, դիրքն է այդպիսին», - գրել են հետեւորդները:

Աղբյուրը՝ 5канал



© NEWS.am STYLE