Ի՞նչ ամանորյա նվերներ կստանան Եղիսաբեթ II -ի թոռները

16:17   7 դեկտեմբերի, 2019

Քեմբրիջի դուքսն ու դքսուհին արդեն պատրաստվել են տարվա գլխավոր տոնին՝ Քեյթ Միդլթոնը եւ արքայազն Ուիլյամն ընտրել են ժառանգների խաղալիքները: Ընդ որում, պետք է ասել, որ նվերները բավականին համեստ են ստացվել, համենայնդեպս, թագավորական ընտանիքի մասշտաբով հաստատ։ 

Այսպես, վեցամյա արքայազն Ջորջը զբաղվում է թենիսով եւ այլ մարզաձեւերով։  Նրան պատրաստել են նոր ռակետ, ինչպես նաեւ սեղանի ֆուտբոլ։  Մեսիի եւ Ռոնալդուի խաղի հանդեպ կիրքը տղան ժառանգել է հորից։

Չորս տարեկան արքայադուստր Շարլոտան հետաքրքրասեր երեխա է, որը ոչնչից չի վախենում։  Ինչպես եւ մեծ տատիկին՝ Եղիսաբեթ 2-րդ թագուհուն, նրան նույնպես գրավում են ձիերը։  Լոթին, ինչպես քնքշորեն անվանում են նրա ծնողները, վաղուց նրանցից իսկական պոնի է խնդրում։

Սակայն արքայազն Ուիլյամը կտրականապես դեմ է նման նվերին։ Այդ գնումը որոշել են հետաձգել մինչեւ այն պահը, երբ փոքրիկը մի փոքր կմեծանա։  Մինչ այդ արքայադստեր համար պատրաստել են «ձիավարության դպրոց» խաղալիք հավաքածու, որը ներառում է ձիուկներ, ախոռ-տնակներ եւ այլ իրեր։ Շարլոտան կստանա նաեւ մանկական երաժշտական ավտոմատ կարաոկե։

Քեյթ Միդլթոնը որոշել է աջակցել իր երեխաների սերը խոհարարության հանդեպ։ Նրանք կստանան մի մեծ շարք խոհարարական գոգնոցների, գլխարկների, թավաների, սեղանի սպասի եւ այլ խոհանոցային պարագաների հավաքածու։ Իսկ ահա Քեմբրիջի ամենակրտսեր դսքի՝ մեկամյա արքայազն Լուիի համար պատրաստված նվերները դեռ գաղտնի են մնում, հայտնում է Closer-ը։



© NEWS.am STYLE