Սլացիկ մարմին․ «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանը՝ լողազգեստով

11:37   7 դեկտեմբերի, 2019

«Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանը համացանցի ամենաակտիվ օգտատերերից է: Նա չի զլանում եւ իր հետեւորդների եւ ընկերների հետ կիսվում է իր առօրյան ներկայացնող լուսանկարներով եւ սելֆիներով: Որպես Հայաստանի տիտղոսակիր գեղեցկուհի՝ Լիլին բնականաբար մի շարք միջոցառումների է ներկա լինում, մասնակցում է տարբեր ֆոտոշարքերի եւ ներկայանում մեկը մյուսից տարբերվող կերպարներով:

Լիլի Սարգսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացել է լողափնյա կերպարում։ Նա կրում է դեղին լողազգեստ, ինչն էլ ընդգծել է գեղեցկուհու սլացիկ կազմվածքը։ Լիլիի վարսերը թաց են եւ արձակված, իսկ կերպարը համալրել է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից մոդելը մեկնաբանություն չի կատարել։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում նա ամառային կերպարում էր։ Լիլին ծաղկային պրինտով, կարճ զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Մոդելը ցածրակրունկ կոշիկներ էր ընտրել, արձակել է մազերը, որպես աքսեսուր՝ արեւային ակնոց ընտրել։



© NEWS.am STYLE