Ոճային կտրուկ փոփոխություն․ Լուիզա Ներսիսյանը՝ վարդագույն վարսերով

12:43   7 դեկտեմբերի, 2019

Երեւանի պետական կամերային թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանը պարբերաբար իր էջում տեղադրում է գեղեցիկ սելֆիներ, հրապուրիչ լուսանկարներ: Դերասանուհու գեղեցկության ու թարմության դեմ ժամանակը պարզապես անզոր է:

Դերասանուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին եւ երկրպագուներին ներկայացրել է կտրուկ ոճային փոփոխությամբ։ Կադրում դերասանուհին վարդագույն երանգի վարսերով է, վառ շպարով․ ընդգծված աչքեր, նուրբ երանգի շուրթեր։ Կրում է սեւ երանգի շապիկ։ Հրապարակմանը կից դերասանուհին կատարել է հետեւյալ գրառումը․ «Ամեն մի նորություն ՜լավ մոռացված հնություն է»։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին շքեղ կերպարում էր։ Նա վառ գույնի երեկոյան զգեստ էր ընտրել, որն առանձնանում էր խորը լանջաբացվածքով։ Զգեստն ընդգծում էր երիտասարդ մայրիկի գեղեցիկ կազմվածքը։ Լուիզա Ներսիսյանը երեկոյան սանրվածք էր ընտրել, վառ շպար, իսկ կերպարն ամբողջացրել էին խոշոր ականջօղերը։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ անել նրան։ «Հավերժ երիտասարդ, հավերժ գեղեցկուհի»,- գրել էր օգտատերերից մեկը։



© NEWS.am STYLE