Իսկական սուրբծննդյան հեքիաթ․ ինչպես է Քիմ Քարդաշյանը տոներին ընդառաջ զարդարել տունը (վիդեո)

12:03   7 դեկտեմբերի, 2019

Իր շքեղ տունը Քիմ Քարդաշյանը որոշել է չծանրաբեռնել ավելորդ դետալներով։  Ամանորյա մթնոլորտի համար գեղեցկուհին ընտրել է միայն սպիտակ լույսեր եւ արտասովոր քանդակներ, որոնք ծառեր են հիշեցնում: Այս գեղագիտական դեկորներով նա կիսվել է իր Instagram-ի էջերում:

Աստղերը մեկը մյուսի հետեւից շտապում են ամանորյա մթնոլորտ ապահովել իրենց տներում։ Քիմ Քարդաշյանը որոշել է զերծ մնալ տոնածառի զարդարման եւ մոմերի դասական տենդենցներից։  Նա շարունակում է հավատարիմ մնալ մինիմալիստական ոճին, որը գերիշխում է իր՝ Կալիֆորնիայում գտնվող տանը։

Հյուրասենյակի կենտրոնում տեղադրված է պաստելային գույներով ամանորյա գլխավոր ծառը։ Այն խիտ զարդարված է սպիտակ լույսերով։ Նույն վառ լույսերը փայլում են առանձնատան բակի ծառերը։ Բակը մութ ժամանակ փայլում է կուրացնող լույսով:

Տոնական մթնոլորտը Քիմ Քարդաշյանը որոշել է ամբողջացնել ժամանակակից արվեստի սպիտակ քանդակներով, որոնք միայն իրենց եզրագծերով են ծառեր հիշեցնում։ Նման փափուկ դեկորացիաներ հյուրերը կարող են տեսնել, շքեղ առանձնատուն մուտք գործելիս։ Այս քանդակները պատվերով արվել են դեռեւս անցյալ տարվա համար:

«Ինձ դուր է գալիս։ Նրանք այնքան արտասովոր են, ինչպես Բաբելոնում, միայն սպիտակ», - տեսանյութում մեկնաբանել է հայտնի հայուհին:

Աղբյուրը՝ 24 канал



© NEWS.am STYLE