Վառ շպար, խորը դեկոլտեով զգեստ․ Լիլի Մորտոն՝ հրապուրիչ կերպարում

13:45   7 դեկտեմբերի, 2019

Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն չի վախենում քննադատություններից ու իր մասին բացասական մեկնաբանություններից, ընդհակառակը՝ նա գրեթե ամեն օր միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ եւ անթերի կառուցվածքը:

View this post on Instagram

A post shared by LILI.MORTO OFFICIAL (@lili.morto.official) on

Դիզայներ, դերասանուհի, մոդել Լիլի Մորտոն, որը հանդես է գալիս Women's Club նախագծում, իր Instagram-ում նոր հոլովակ է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է գրավիչ կերպարում։ Հրապարակված տեսանյութում Լիլին խորը բացվածքով զգեստով է, որն ընդգծել է նրա բարեմասնությունները։ Վառ շպարով է, իսկ վարսերը կոկիկ հավաքված են։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Աշխարհը սկսվում է ժպիտից»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Մորտոն վագրային պրինտով հագուստ էր կրում, որը հետաքրքիր բացվածք ուներ ուսի հատվածում։ Մորտոն պարզ սանրվածք էր ընտրել, նախապատվություն տվել վառ շպարին։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ խոշոր ականջօղեր, թեւնոցներ։



© NEWS.am STYLE