Անատի Սաքանյանը՝ ուսը բաց ուլտրակարճ զգեստով

14:46   7 դեկտեմբերի, 2019

Հանրությանը սերիալներից հայտնի դերասանուհի Անատի Սաքանյանը վերջին շրջանում այնքան էլ ակտիվ չէ միկրոբլոգի իր էջում: Իր Instagram-ի էջի հետեւորդներին ու երկրպագուներին Անատին միշտ ներկայանում է գեղեցիկ ու հմայիչ լուսանկարներով՝ ջերմացնելով նրանց առօրյան:

Անատի Սաքանյանը միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։ Երիտասարդ դերասանուհին կադրում գեղեցիկ շպարով է, վարսերը հավաքված են։ Նա կրում է ուսը բաց, սպիտակ երանգի ուլտրակարճ զգեստ։ Կերպարն ամբողջացնում են բարձրակրունկներն ու մեծ ականջօղը։ Անատին կադրին կից գրառում չի կատարել։

Օրերս հրապարակված կադրում Անատին ներկայացել էր նուրբ կերպարում։ Երիտասարդ դերասանուհին գեղեցիկ շպարով էր, վարսերը արձակված էին։ Կերպարը համալրում էին մեծ ականջօղերը։ Անատիի երկրպագուները բավականին ակտիվ էին գտնվել՝ գրելով․ «Գեղեցկուհի», «Սիրուն», «Չքնաղ», «Տիկնիկ»։



© NEWS.am STYLE