Երեկոյան զգեստ եւ բարձրակրունկներ․ Աննա Թովմասյանի շքեղ կերպարը

15:49   7 դեկտեմբերի, 2019

Երգչուհի Աննա Թովմասյանը կիսվել է նոր լուսակարով՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։

Իր Instagram-ում հրապարակված կադրում կրում է ուսը բաց, սպիտակ երանգի երեկոյան զգեստ։ Գեղեցիկ շպարով ու վարսահարդարմամբ է։ Աննայի կերպարը համալրել են նույն գույնի ոճային բարձրակրունկներն եւ աքսեսուարները։ Հրապարակմանը կից երկրպագուներին Աննան տեղեկացրել է, որ պատրաստվում է ելույթի։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգիչ Արամեի կինը բաց վարդագույն բլուզ էր կրում։ Նա արձակել էր մազերը ու նուրբ շպար ընտրել, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել էր գեղեցիկ վզնոցը։



© NEWS.am STYLE