Հայտնի են տարվա ամենավատ ֆիլմերը

23:12   7 դեկտեմբերի, 2019

Variety հրատարակության կինոքննադատներ Փիթեր Դեբրուժն ու Օուեն Գլիբերմանը կազմել են 2019 թվականի վատագույն ֆիլմերի հակավարկանիշային աղյուսակը: Ցանկում են հայտնվել 10 կինոժապավեն։

Դեբրուզի կարծիքով թոփ-5 վատագույն ֆիլմներն են․ Թիմ Բերթոնի  «Դամբո»-ն, որտեղ հանդես են գալիս Եվա Գրինը, Քոլին Ֆարելը, Դենի ԴեՎիտոն եւ Մայքլ Քիթոնը։ Ֆիլմը 1941 թվականի նույնանուն դիսնեյյան մուլտֆիլմի ադապտացումն է։  Երկրորդ տեղը զբաղեցրել է Մ.Նայթ Շյամալանի «Ապակի» ֆիլմը: Երրորդ տեղում՝ Ջերեմի Սավիլայի «Լակիշա» կինոնկարն է։  Հակավարկանիշային ցուցակում տեղ են գտել նաեւ Սթիվեն Նայթի «Գայթակղության ծովը» եւ Դենի Բոյլի Yesterday-ը:

Լիբերմանի վարկածով վատագույն ֆիլմերի ցուցակը գլխավորել է Քրիս Հեմսվորթի, Տեսսա Թոմփսոնի եւ Լիամ Նիսոնի «Սեւազգեստ մարդիկ․ ինտերմացիոնալ» ֆիլմը։ Այն դարձել է «Սեւազգեստ մարդիկ» ֆրանշիզայի սփին-օֆֆը եւ շարքի չորրորդ ֆիլմը: Երկրորդ տեղը զբաղեցրել է «Սուրբ Ծնունդը երկուսի համար», երրորդը՝ «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմի վերջին կես ժամը։  Քննադատին դուր չի եկել, թե ինչպես է ֆիլմի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն վերաշարադրել Չարլզ Մենսոնի հանցագործությունների պատմությունը: Թոփ-5-ում հայտնվել են նաեւ «Ռոկետմենը» եւ «Անաբելի անեծքը 3»-ը:

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE