Կանացի ու էլեգանտ․ Յանա Դանիելյանը՝ հմայիչ կերպարում

16:51   7 դեկտեմբերի, 2019

Հաղորդավարուհի Յանա Դանիելյանը միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին մշտապես հիացնում է իր ոճային, նորաձեւ look-երով, ներկայացնում է ընտանեկան հանգստից ու առօրյայից գեղեցիկ ու ջերմ կադրեր։

Ոճային Յանան իր Instagram-յան էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է երեկոյան ու հմայիչ կերպարում։ Կադրերում հաղորդավարուհին կրում է սեւ երանգի երկարափեշ, երեկոյան զգեստ։ Էլեգանտ կերպարն ամբողջացրել է քնքուշ շպարն ու գեղեցիկ վարսահարդարումը։ Հրապարակմանը կից Յանան գրառում չի կատարել։

Հիշեցնենք, որ օրերս հրապարակված կադրերում հաղորդավարուհին սեւ զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Զգեստը բաց էր ուսերի հատվածում, զարդարված էր գոտիով։ Հաղորդավարուհին վառ շպար էր ընտրել, գեղեցիկ աքսեսուարներ։ Հետեւորդներին կերպարը դուր էր եկել, նրանք հաճոյախոսություններ էին գրել Յանային։ «Սքանչելի կին»,- գրել էր օգտատերից մեկը։  



© NEWS.am STYLE