«Ես շա՜տ եմ սիրում իմ աշխատանքը». Էլեն Ասատրյանի քնքուշ լուսանկարը

17:48   7 դեկտեմբերի, 2019

Հանրությանը սերիալներից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի, հանդիսավար Էլեն Ասատրյանն Instagram-ի իր էջի հետեւորդներին հաճախ ուրախացնում է նոր ու գայթակղիչ լուսանկարներով, իր ոճային, ինչու չէ նաեւ համարձակ կերպարներով: Բազմաթիվ լուսանկարներ ենք հանդիպում նաեւ դերասանուհու ճամփորդություններից ու հանգստից։

Էլեն Ասատրյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է քնքուշ ու նուրբ կերպարում։ Դերասանուհին կադրում մեմղ շպարով է, վարսերը հավաքված են։ Կրում է սեւ երանգի հագուստ։ Աքսեսուարներից ընտրել է նուրբ վզնոց, թեւնոց եւ մեծ ականջօղեր։ Հրապարակմանը կից Էլենը հարց է ուղղել երկրպագուներին՝ գրելով․ «Ես շա՜տ եմ սիրում իմ աշխատանքը: Իսկ դու՞ք…»։

Օրերս հրապարակված լուսանկարում դերասանուհին բաց գույնի հագուստ էր կրում։ Նա պարզ սանրվածք էր ընտրել, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել էր նուրբ վզնոցը։



© NEWS.am STYLE