Ծնվել է երգչուհի Լայանայի երկրորդ երեխան

18:36   7 դեկտեմբերի, 2019

Ծնվել է երգչուհի Լայանայի եւ նրա ամուսին՝ պրոդյուսեր Ռոլանդ Պողոսյանի երկրորդ երեխան: Զույգը որդի է ունեցել։

Լայանան Instagram-ի իր էջում հրապարակել է ամուսնու եւ փոքրիկի լուսանկարը, որին կից գրել է․ «Պողոսյան Ռոբերտ Ռոլանդի»։ Հրապարակմանը կից լավ լուրը կիսել են նաեւ Լայանայի երկրպագուներն ու հետեւորդները, որոնք բազմաթիվ բարեմաղթանքներ են հղել զույգին եւ փոքրիկին։

Հիշեցնենք, որ հայտնի զույգը դաստիարակում է առաջնեկին՝ Էլինային։ Աղջիկը չորս տարեկան է։



© NEWS.am STYLE