«Գեղեցկուհի»․ Մարիամ Ալեքսանյանի նուրբ կերպարը

19:47   7 դեկտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը բավականին ակտիվ է իր միկրոբլոգում։ Նա երկրպագուների ու հետեւորդների հետ ամեն օր կիսվում է նոր լուսանկարներով ու հոլովակներով։ Նա պատմում է իր աշխատանքի, առօրյայի, ժամացի մասին։

Իր Instagram-ում հրապարակված նոր լուսանկարում դերասանուհին ներկայացել է նուրբ կերպարում։ Մարիամը կրում է սեւ հանդերձանք, մեղմ շպարով է, մազերը հավաքված են։ Իսկ կերպարն ամբողջացրել են զարդերը․ մեծ ականջօղեր, նուրբ վզնոց, մատանի։ Կադրին կից Մարիամը դիմելով հետեւորդներին՝ հարցրել է․ «1 կամ 2»։ «Իմ հրաշք», «Իմ գեղեցկուհի», «Երկու տարբերակն էլ», «Գեղեցկուհի», «Նուրբ»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին էլեգանտ կերպարում էր։ Նա երկար, սեւ զգեստ էր ընտրել, որը բաց էր ուսի հատվածում։ Մարիամն այն համադրել էր սեւ գոտու հետ։ Դերասանուհին արտահայտիչ շպար էր ընտրել եւ գեղեցիկ աքսեսուարներ՝ թեւնոց ու ականջօղեր։



© NEWS.am STYLE