Կարճ կիսատաբատ, զոլավոր շապիկ․ Աստղիկ Սաֆարյանի ձմեռային ոճային լուքը

20:51   7 դեկտեմբերի, 2019

Աստղիկ Սաֆարյանը հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներից է, որի ոչ միայն ձայնով, այլեւ գեղեցիկ լուքերով, նրբագեղ ճաշակով կարելի է անվերջ հիանալ: Աստղիկն իր՝ ոճն ու ճաշակը հաճախ ցուցադրում է Instagram-ի էջում՝ հրապարակելով նոր լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք ուրախացնում են երգչուհու հետեւորդ-երկրպագուներին: Նրանք միշտ գնահատում են ոճային երգչուհու ամեն մի նոր լուքը։ Այն, որ երգչուհին գլխարկների սիրահար է, այլեւս գաղտնիք չէ ոչ երկրպագուների եւ ոչ էլ մեզ համար: 

Ոճային երգչուհին իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացրել է առօրյա ոճային կերպարը։ Աստղիկը կրում է սեւ ջինսե կիսատաբատ, զոլավոր շապիկ, իսկ կերպարը համադրել է սեւ կիսաերկարաճիտ բարձրակրունկների եւ նորաձեւ գլխարկի հետ։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված էր մարզասրահում։ Նա սպորտային տաբատ էր կրում եւ տոպ։ Երգչուհին արձակել էր մազերը, սպորտային կոշիկներ էր կրում։

 

 

Լուսանկարը՝ @manehblog_official



© NEWS.am STYLE