Զարուհի Բաբայանը՝ ձմեռային կերպարում

21:48   7 դեկտեմբերի, 2019

Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին կրում է բաց երանգի տաք բլուզ, նույն գույնի տաք բաճկոն։ Կերպարն ամբողջացնում են սեւ գույնի ձեռնոցներն ու ականջօղերը։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ կադրն արվել է Մոսկվա քաղաքում։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին բաց գույնի զգեստ էր կրում, որը զարդարված էր գոտիով։ Զարուհի Բաբայանը հավաքել էր մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ խոշոր վզնոց, մատանի եւ ականջօղեր։



© NEWS.am STYLE