«Մայրս, հույսս, լույսս, ծնունդդ շնորհավոր»․ Լիա Զախարյանի հուզիչ շնորհավորանքը՝ մայրիկին

22:38   7 դեկտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանն իր միկրոբլոգում մշտապես գեղեցիկ լուսանկարներ է հրապարակում։

Իր Instagram-ի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել, որում դերասանուհին պատկերված է մայրիկի հետ։ Լիա Զախարյանը կադրին կից շնորհավորել է նրա ծննդյան տարեդարձը՝ գրելով․ «Մայրս, լույսս, հույսս, արեւս, ուժս, վստահությունս, միս ու արյունս, կարոտս, ուրախությունս, ծնունդդ շնորհավոր։ Աստծո կամոք ես հավերժ լինեմ քո սրտում- դու իմ կյանքում»։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին գեղեցիկ վերնազգեստ էր կրում, արձակել էր մազերը։ Նա արտահայտիչ շպար էր ընտրել, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել էր գլխարկը։ «Սիրում եմ «Ձմռան» հմայքը՝ Սառնությունը, Գույները, Բնության կերպարանափոխությունն ու Ջերմությանը ձգող ցանկությունը»,- հրապարակումը մակագրել էր հմայիչ դերասանուհին։



© NEWS.am STYLE