Ինտելեկտուալ․ Քենդալ Ջենները միկրո բիկինիով գիրք է ընթերցել նավի վրա

11:11   8 դեկտեմբերի, 2019

24-ամյա Քենդալ Ջեները Մայամիում բավականին լավ ժամանակ է անցկացնում։  Մոդելը Հադիդ քույրերի ընկերակցությամբ լողում է շքեղ զբոսանավով։ Նա ներկայացել է նարնջագույն լողազգեստով։ Այն ընդգծել է սեւահեր գեղեցկուհու սլացիկ կազմվածքը։ Նա հարմար տեղավորվել է զբոսանավի վրա եւ սկսել գիրք կարդալ։ Թե ինչի մասին ՝ գիրքը դժվար է ասել, սակայն նա դեմքի շատ խորիմաստ արտահայտությամբ է։

Ի դեպ, Մայամիում Քենդալը հասցրել է Լեոնարդո Դի Կապրիոյի հետ մասնակցել երեկույթին։  Ճիշտ է հոլիվուդյան դերասանն ակումբում հայտնվել է արդեն առավոտյան, երբ գրեթե բոլոր այցելուները պատրաստվում էին տուն գնալ։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարը՝ Legion Media



© NEWS.am STYLE