Մինչ ընկերուհիս հեռու է․ Դի Կապրիոն զվարճացել է Հադիդ քույրերի հետ

13:17   8 դեկտեմբերի, 2019

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոյին նկատել են մոդելների ընկերակցությամբ, քանի դեռ նրա սիրելին՝ Կամիլա Մորոնեն նրա կողքին չէ։ Նա մեկնել է Մարոկկո, որտեղ անց է կացվում միջազգային կինոփառատոն։ Այն մասին գրում է People-ը: Ինչեւէ, ամեն ինչ այնպես չի եղել, ինչպես տարածել են ԶԼՄ-ները:

Նշենք, որ Մայամիում տեղի է ունեցել ժամանակակից արվեստի Art Basel Miami Beach փառատոնը, որի երեկույթներից մեկում ներկա է գտնվել Լեոնարդո Դի Կապրիոն։  Ճշմարտությունն այն է, որ նա եկել է շատ մեծ ուշացումով եւ պարզապես շփվել է նույն սեղանի շուրջ նստած Ջիջի եւ Բելլա Հադիդների հետ։ Այնպես որ, ոչ մի կրիմինալ, առավել եւս, որ Art Basel-ում դերասանը գնացել էր աջակցելու լուսանկարիչ Դեւիդ Յարոուին, որը ներկայացրել է The Wolf of Wall Street I («Գայլը Ուոլ Սթրիթից I») ցուցադրությունը։  Քանզի հենց Լեոնարդոն է հանդես գալիս Մարտին Սկորսեզեի համանուն ֆիլմի գլխավոր դերում։

Լուսանկարները՝ Best Images/Vantagenews.com



© NEWS.am STYLE