Ադամանդե ականջօղեր եւ դեկոլտե. Պենելոպա Քրուզը զարդարել է նորաձեւության շոուն

15:04   8 դեկտեմբերի, 2019

Պենելոպա Քրուզը Փարիզում հայտնվել է Chanel-ի նորաձեւության ցուցադրությանը. 45-ամյա հոլիվուդյան դիվան պոդիումում տեղի ունեցող իրադարձություններին հետեւել է առաջին շարքից։

Ապրանքանիշի կրեատիվ տնօրեն Վիրժինի Վիարը ցուցադրել է իր առաջին սեփական հավաքածուն։  Պենելոպայի կողքին նստած էր դերասանուհի Մարիոն Կոտիյարը։

Երկու կինոաստղերն էլ խաղադրույք են կատարել սեւ գույնի վրա եւ հաստատ չեն սխալվել: Մարիոնն ընտրել է ավելի պարզ տարբերակ, իսկ Քրուզը համարձակվել է ներկայանալ անկեղծ կերպարում։

«Վանիլային երկնքի» աստղը կրում էր Chanel ապրանքանիշի խորը դեկոլտեով ուլտրակարճ զգեստ։ Փփված կիսաշրջազգեստով հանդերձանքը լրացվել է թափանցիկ թեւքերով։

Աութֆիտը համալրել են ադամանդե ականջօղերն ու տպավորիչ պայուսակը։  Երեկոյան պայծառ դիմահարդարումն ու արձակած գանգուրները դերասանուհու բյութի կերպարը անթերի են դարձրել։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE