Կարճ կիսատաբատ, տոպ․ Լիլի Սարգսյանի նոր լուսանկարը՝ անապատից

11:32   8 դեկտեմբերի, 2019

«Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանը համացանցի ամենաակտիվ օգտատերերից է: Նա չի զլանում եւ իր հետեւորդների եւ ընկերների հետ կիսվում է իր առօրյան ներկայացնող լուսանկարներով եւ սելֆիներով: Որպես Հայաստանի տիտղոսակիր գեղեցկուհի՝ Լիլին բնականաբար մի շարք միջոցառումների է ներկա լինում, մասնակցում է տարբեր ֆոտոշարքերի եւ ներկայանում մեկը մյուսից տարբերվող կերպարներով:

Լիլի Սարգսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացել է ամառային կերպարում։ Նա կրում է ջինսե կիսատաբատ, ճերմակ տոպ, սպորտային կոշիկներ։ Հրապարակմանը կից մոդելը մեկնաբանություն չի կատարել։

Երեկ հրապարակված լուսանկարում իր երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացել էր լողափնյա կերպարում։ Նա կրում էր դեղին լողազգեստ, ինչն էլ ընդգծել էր գեղեցկուհու սլացիկ կազմվածքը։ Լիլիի վարսերը թաց էին եւ արձակված, իսկ կերպարը համալրել էր արեւային ակնոցը։



© NEWS.am STYLE