Գոռ Եփրեմյանի եւ Էլեն Հարությունյանի սիրառատ գրկախառնությունը

12:46   8 դեկտեմբերի, 2019

Երգիչ Գոռ Եփրեմյանը սիրառատ ու ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրում երգիչը պատկերված է սիրելիի՝ պարուհի, դերասանուհի Էլեն Հարությունյանի հետ։ Զույգը ջերմ գրկախառնված է։ Լուսանկարն արված է ամանորյա դեկորների ֆոնին։ Էլենը նստած է սիրելիի գոգին, նրանք մեղմ ժպտում են։ Հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում երգիչը գրառում չի կատարել, նա միայն նշել է Էլենի էջը եւ սրտիկ սմայլիկ դրել։

Ավելի վաղ հրապարակված կադրում երգիչը կրկին պատկերված էր սիրելիի հետ։ Զույգը ջերմ գրկախառնված էր։ Երգիչը նշել է, որ կադրերն արվել են Մալիբուում։



© NEWS.am STYLE