Կրքոտ ու համարձակ կերպար․ Անահիտ Սիմոնյանի նոր հոլովակը

13:47   8 դեկտեմբերի, 2019

Երգչուհի, դիզայներ, Անահիտ Սիմոնյանի Instagram-ի էջը շատ ակտիվ է: Նա այդ հարթակն օգտագործում է իր շքեղ լուքերը ցուցադրելու, սեփական նորաձեւության տան նոր հավաքածուները ներկայացնելու համար: Նա հրապարակում է նաեւ ամուսնու՝ երգիչ եւ կոմպոզիտոր Հայկոյի, որդու՝ Արմանի հետ ջերմ, ընտանեկան, գեղեցիկ լուսանկարներ եւ տեսանյութեր:

View this post on Instagram

A post shared by Anahit Simonyan (@anahitsimonyan) on

Անահիտ Սիմոնյանը միկրոլբոգի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել, որում ներկայացել է գայթակղիչ ու համարձակ կերպարում։ Հոլովակում նա կրում է մեջքը բաց, խորը դեկոլտեով, կարճ զգեստ։ Կերպարն ամբողջացնում է արեւային ոճային ակնոցը։ Մեկնաբանությունների հատվածում Անահիտը հետեւորդներին ու երկրպագուներին տեղեկացրել է, որ նոր ֆոտոշարք է սպասվում։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված էր մայրիկի հետ։ Մայր ու դուստր ջերմ գրկախառնված էին։ «Շնորհավոր մայրերի օրը, իմ միակ»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE