Գեղեցիկ զույգ․ Յանա Դանիելյանի եւ Սուրեն Փահլեւանյանի ջերմ լուսանկարը

14:44   8 դեկտեմբերի, 2019

Հաղորդավարուհի Յանա Դանիելյանը միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին մշտապես հիացնում է իր ոճային, նորաձեւ look-երով, ներկայացնում է ընտանեկան հանգստից ու առօրյայից գեղեցիկ ու ջերմ կադրեր։

Ոճային Յանան իր Instagram-յան էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է ամուսնու՝ Սուրեն Փահլեւանյանի հետ։ Զույգը նախընտրել է սեւ գույնի հագւստը։ Յանան երկարափեշ զգեստով է, իսկ Սուրենը՝ նույն երանգի կոստյումով։ Ամուսինները ջերմ գրկախառնված են։ Յանայի հետեւորդները հրապարակմանը կից բազմաթիվ դրական մեկնաբանություններ են կատարել։ «Գեղեցիկ զույգ», «Շատ հմայիչ զույգ եք, հարատեւ սեր եմ մաղթում», - գրել են նրանք։

Ավելի վաղ հրապարակված կադրում Յանան ներկայացել էր երեկոյան ու հմայիչ կերպարում։ Կադրերում հաղորդավարուհին կրում էր սեւ երանգի երկարափեշ, երեկոյան զգեստ։ Էլեգանտ կերպարն ամբողջացրել էր քնքուշ շպարն ու գեղեցիկ վարսահարդարումը։ 



© NEWS.am STYLE