«Իմոնք»․ Սարգիս Գրիգորյանի ընտանեկան կադրը

15:34   8 դեկտեմբերի, 2019

Դերասան Սարգիս Գրիգորյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրում պատկերված են դերասանի կինը՝ պարուհի Մանո Գրիգորյանը ու նրանց  երկու դուստերը։ Նրանք պատկերված են տոնածառի ֆոնին։ Մանոն ջերմ գրկել է աղջիկներին, իսկ Յանան մեղմ համբուրում է մայրիկին։ Մեկնաբանությունների հատվածում դերասանը գրել է․ «Իմոնք»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանը պատկերված էր կնոջ՝ պարուհի Մանո Գրիգորյանի ու դուստերի հետ։ Մեկնաբանությունների հատվածում դերասանը խոսել էր ընտանիքի կարեւորության մասին։ «Ընտանիքից կարեւոր բան չկա ու չի լինի` ԵՐԲԵՔ»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE