«Մի մոռացեք սեր տարածել»․ Սոֆյա Պողոսյանը՝ քնքուշ կերպարում

16:46   8 դեկտեմբերի, 2019

Դերասանուհի, մոդել, գեղեցկուհի Սոֆյա Պողոսյանը միկրոբլոգի իր էջում վերջերս բավականին ակտիվ է։ Նա կարողանում է իր հրապարակումների միջոցով հետեւորդների, երկրպագուների հետաքրքրության կենտրոնում լինել: Նրա հրապարակումները հիմնականում վերաբերում են իր ոճային փոփոխություններին, առօրյային, ժամանացին, հանգստին:

Սոֆյա Պողոսյանն իր Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ գեղեցկուհին միկրոբլոգի իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է քնքուշ ու նուրբ կերպարում։ Նա առանց շպարի է, կրում է կարմիր, տաք գլխարկ, փքված բաճկոն։ Կադրին կից Սոֆյան անգլերեն լեզվով գրել է․ «Մի մոռացեք սեր տարածել»։

Օրերս հրապարակված կադրում դերասանուհին պատկերված էր ամուսնու՝ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ։ Կադրերն արվել էին գեղեցիկ զույգի հարսանեկան արարողության ընթացքում։ «Քեզ հետ լինելն իմ ամենասիրելի վայրն է»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր Սոֆյան։



© NEWS.am STYLE