«Տաքանում ենք»․ Մերի Մակարյանի նորաձեւ լուքը

17:52   8 դեկտեմբերի, 2019

Մերի Մակարյանը շատ ակտիվ է միկրոբլոգի իր էջոււմ, ուշ-ուշ, բայց նոր հրապարակումներ է կատարում՝ ամուսնու հետ գրկապառնված, ժամանցը նկարագրող լուսանկարներ ու տեսանյութեր: Այսօր հաղորդավարուհին իր հետեւորդներին է ներկայացրել առանց դիմահարդարման:

Ամուսնությունից հետո Լոս Անջելեսում բնակություն հաստատած հաղորդավարուհի, դերասանուհին Մերի Մակարյանն Instagram-ի իր էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել: Տեղադրած կադրում ամիսներ առաջ մայրացած հաղորդավարուհին ձմեռային կերպարում է։ Նա կրում է ոճային բաճկոն, սպոտային տաբատ եւ կոշիկներ։ Հրապարակմանը կից Մերին գրել է․ «Տաքանում ենք»։

Ավելի վաղ տեղադրած կադրում հաղորդավարուհին ամուսնու հետ էր։ Զույգը գեղեցիկ հանգուստով էր․ Մերին կրում էր սեւ երանգի հանդերձանք, իսկ նրա կերպարը համալրել էին բարձրակրունկներն ու փոքրիկ պայուսակը։ Հրապարակմանը կից երիտասարդ մայրիկը գրառում չէր կատարել։

 

Գլխավոր լուսանկարը՝ ararel_photography



© NEWS.am STYLE