«Դու կրկին մե՞րկ ես»․ Լոբոդան՝ Լոլիտայի հանդերձանքի մասին (ֆոտո/վիդեո)

16:22   8 դեկտեմբերի, 2019

Սվետլանա Լոբոդան Instagram-ի իր հետեւորդներին ու երկրպագուներին ցույց է տվել, թե ինչ է կանանց ընկերությունը: Երգչուհին սոցցանցում հրապարակել է լուսանկար եւ հոլովակ, որում լրագրողների առջեւ կերպարանք է ընդունում Լոլիտա Միլյավսկայայի հետ։ Այս ամենը նկարահանվել է Մոսկվայում՝ «Песня года» համերգի ժամանակ:

Դատելով տեսանյութից՝ արտիստուհիներն անչափ ուրախ են միմյանց տեսնելու համար։  Առանց ամաչելու նրանք ջերմորեն գրկախառնվում են եւ սկսում միմյանց հարցնել, թե ինչպես են իրենց գործերը։

 «Դու կրկին մե՞րկ ես», - նայելով Լոլիտայի հագուստին հեգնական տոնով ասում է Լոբոդան։

«Դե կա մարդ, ումից սովորում եմ», - պատասխանում է Միլյավսկայան՝ մատնանշելով Լոբոդային։

Միջոցառմանը Սվետլանա ներկայացել է հերթական տպավորիչ կերպարով։  Նա կրում էր մեքսիկական ոճով էպատաժային զգեստ․ կարճ կիսատաբատ, երկարաճիտներ, փարթամ ուսերով տոպ-բաճկոն։  Նրա կերպարի վառ դետալը մեքսիկական գլխարկն էր։



© NEWS.am STYLE