Չնայած տարիքին Մոնիկա Բելուչին ներկայացել է համարձակ ֆոտոշարքում

18:12   8 դեկտեմբերի, 2019

55-ամյա Մոնիկա Բելուչին շարունակում է ապացուցել, որ հասուն տարիքում էլ չպետք է մոռանալ բնական սեքսուալության մասին։  Հոլիվուդյան աստղը հերթական անգամ ներկայացել է համարձակ կերպարում։

Վենսան Քասելի նախկին կինը նախընտրել է total black-ը։  Հրապարակված կադրերում նա կրում է սեւ վերնաշապիկ եւ նույն երանգի տաբատ։

Գեղեցկուհի դերասանուհին արձակել է վերնաշապիկի մի քանի կոճակը, ինչի շնորհիվ նրա դեկոլտեն միանգամից առաջին պլան է մղվում։ Մոնիկան գայթակղիչ կերպարը համալրել է Cartier ապրանքանիշի գեղեցիկ վզնոցը:

Նա մասնակցել է L'Officiel Maroc ամսագրի ֆոտոշարքին։ Ոճաբանները ալիքավոր վարսահարդարում են արել, իսկ դիմահարդարներն ընդգծել են բնական գեղեցկությունը։

 

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE