Բնական․ Ալինա Մարտիրոսյանը՝ առանց դիմահարդարման

19:44   8 դեկտեմբերի, 2019

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ ու բնական կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված կադրում դերասանուհին առանց շպարի է, վարսերը կոկիկ հավաքված են։ Դերասանուհին կրում է սեւ երնգի տաբատ, նույն գույնի շապիկ եւ բարձրակրունկ կիսաերկարաճիտներ։ Հրապարակմանը կից Ալինա Մարտիրոսյանը գրառում չի կատարել։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր ամուսնու՝ նկարիչ Կարեն Արայանի հետ։ Զույգը մեղմ գրկախառնված էր։ Ալինա Մարտիրոսյանը հմայիչ կերպարում էր։ Նա սեւ հագուստ էր կրում, հավաքել էր մազերը եւ արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները։



© NEWS.am STYLE