«Խոպանչի»․ Գրիգոր Դանիելյանի զվարճալի կերպարը

22:40   8 դեկտեմբերի, 2019

Դերասան Գրիգոր Դանիելյանը Instagram-ում հաճախ է ներկայացնում զվարճալի լուսանկարներ, հումորային հրապարակումներ, ինչպես նաեւ ջերմ ընտանեկան կադրեր հանգստից ու առօրյայից:

Գրիգոր Դանիելյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հումորային կերպարում։ Հումորիստը մոխրագույն սպորտային տաբատով է, կաշվե բաճկոնով եւ բալագույն կոշիկներով է։ Իսկ հրապարակմանը կից գրել է․ «Խոպանչի»։Դերասանի հետեւորդները մեկնաբանություններում ակտիվ են եղել եւ նույն կերպ են պատասխանել նրան՝ գրելով․ «Չէի ասի խոպանչի բայց կասեի հարկային», «Մեր ժամանակների խոպանչին շատ ճիշտ կերպարա», «Ջեյմս Բոնդի հալալ ախպերը»։

Ավելի վաղ Գրիգոր Դանիելյանն ընտանեկան լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր երկու որդիների հետ։ Երջանիկ հայրիկը գրկել էր Ռոբերտոյին, իսկ ավագ որդին՝ Ալբերտոն կանգնած էր նրանց կողքին։ Գրիգոր Դանիելյանը հրապարակմանը կից գրել էր․ «Թագավորներս։ Եթե կասեն, թե մի թագավորությունում երկու թագավոր չի լինում, ես կասեմ հակառակը»։



© NEWS.am STYLE